16:54 14 մարտի, 2012Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին չի մասնակցի: Մարտի 14-ին այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյանը:
«Մենք հեռու ենք մնում քաղաքականությունից, այդ թվում եւ ես: Կցանկանաք, որ իրոք հաղթի այն քաղաքական ուժը, որը լավ գործ է անելու երկրի համար: Թող ազնիվ եւ արդար պայքար լինի պատգամավորների միջեւ: Փորձում ենք չխառնվել քաղաքական անցուդարձին եւ քաղաքականությանն ընդհանրապես: Մենք մեր գործն ունենք եւ մեր գործով արդեն ապացուցել ենք, որ լավ գործ ենք անում: Թող քաղաքական գործիչներն էլ քաղաքականությամբ զբաղվեն: Եթե նրանցից ամեն մեկն իր գործը լավ անի՝ մեր երկիրը կծաղկի, կբարգավաճի»,- հայտարարեց Լեւոն Ջուլֆալակյան:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.