23:46  +04,  10 դեկտեմբերի, 2019

«Լիվերպուլն» ու «Նապոլին» դուրս եկան փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր «Լիվերպուլն» արտագնա խաղում ուժերը չափեց ավստրիական «Զալցբուրգի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 57-րդ րոպեին Սադիո Մանեի փոխանցումից հետո բացեց գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան: 1 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

E խմբի մյուս խաղում «Նապոլին» տնային խաղում 4:0 հաշվով առավելության հասավ բելգիական «Գենկի» նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը: Աչքի ընկավ նաև բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը:

E խմբից փլեյ-օֆֆի ուղեգրեր ձեռք բերեցին «Լիվերպուլը», որը 13 միավորով գրավեց առաջին տեղը և «Նապոլին», որը 12 միավորով երկրորդ տեղում է:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

E խումբ

«ՌԲ Զալցբուրգ» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Նաբի Կեյտա, 57, Մոհամեդ Սալահ, 58

«Նապոլի» - «Գենկ»՝ 4:0 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 3, 26, 8, Դրիս Մերտենս, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: