Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկայում, հնարավոր է, հեռացվի զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է The Mirror-ը:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կարծում է, որ Գվարդիոլան արդեն իր հնարավորությունների առավելագույն չափով օգտակար է եղել ակումբին և այլևս չի կարողանում կատարելագործել «Մանչեսթեր Սիթիի» խաղը:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է նաև Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում ակումբի զբաղեցրած դիրքից: 16-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդ տեղում է:
Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ դժգոհ է իր գլխավորած թիմի մարզավիճակից և նշել էր, որ այժմ «Մանչեսթեր Սիթին» չի կարող մրցակցել «Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի
22:27 , 1 նոյեմբերի
21:41 , 1 նոյեմբերի
21:16 , 1 նոյեմբերի 
20:58 , 1 նոյեմբերի 
19:59 , 1 նոյեմբերի 
19:02 , 1 նոյեմբերի
17:50 , 1 նոյեմբերի 
17:39 , 1 նոյեմբերի