«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Գվարդիոլային

19:42   10 դեկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկայում, հնարավոր է, հեռացվի զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է The Mirror-ը:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը կարծում է, որ Գվարդիոլան արդեն իր հնարավորությունների առավելագույն չափով օգտակար է եղել ակումբին և այլևս չի կարողանում կատարելագործել «Մանչեսթեր Սիթիի» խաղը:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է նաև Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում ակումբի զբաղեցրած դիրքից: 16-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդ տեղում է:

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ դժգոհ է իր գլխավորած թիմի մարզավիճակից և նշել էր, որ այժմ «Մանչեսթեր Սիթին» չի կարող մրցակցել «Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.