13:12  +04,  9 դեկտեմբերի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» մտադրություն չունի վաճառել Ջեյդոն Սանչոյին

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է լուրերը, թե Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն առաջիկայում հեռանալու է գերմանական թիմից։

«Մենք մեր ծրագրերում չենք նախատեսում Ջեյդոն Սանչոյի հեռանալը։ Նա մեր թիմի համար ֆունդամենտալ խաղացող է, եւ ես չունեմ սցենար, որով նա հեռանում է»,- Ցորկի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»։ Ոչ պաշտոնական տվյալներով մանչեսթերյան ակումբը նրա համար առաջարկել է 119 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ