Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։
«Լեսթերը» 38 միավորով երկրորդ տեղում է եւ արդեն 6 միավորի առավելություն ունի երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Առաջատար «Լիվերպուլը» վաստակել է 46 միավոր։ «Աստոն Վիլան» 15 միավորով 18-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Աստոն Վիլա» - «Լեսթեր Սիթի»՝ 1։4 (տեսանյութ)
Ջեք Գրիլիշ, 45+2 – Ջեյմի Վարդի, 20, 75, Կելեչի Իհեանաչո, 41, Ջոնի Էվանս, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում