00:20  +04,  8 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» դարպասապահը երկրորդ գոլային փոխանցումն է կատարել ընթացիկ մրցաշրջանում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա Լիգայի 16-րդ տուրում մրցում է «Մալյորկայի» հետ: Հանդիպման առաջին խաղակեսի 10-րդ րոպեի դրությամբ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթում է նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Բարսելոնայի» կազմից գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Գոլային փոխանցման հեղինակ դարձել է «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում տեր Շտեգենն արդեն 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Առաջին անգամ 27-ամյա դարպասապահը գոլային փոխանցման հեղինակ դարձել է Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում: Տեր Շտեգենի փոխանցումից հետո գոլի հեղինակ էր դարձել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ