NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 56-րդ թողարկումը նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։
Ներկայացնում ենք հետաքրքիր #CornerChallenge Երեւանի «Ալաշկերտի» բրազիլացի ֆուտբոլիստներ Գուստավո Մարմենտինիի եւ Տիագո Գալվաոյի մասնակցությամբ։ Մրցաշրջանի առաջին կեսում նրանք միասին հավաքել են 21 միավոր «գոլ+փոխանցում» համակարգով։
Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփց «Ռոմայում»՝ գրավելով «Վերոնայի» դարպասը։ Հայ ֆուտբոլիստը խփեց 200-րդ գոլը կարիերայում։
Սարգիս Ադամյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի հերթական տուրի հանդիպմանը։ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է ռուսական Պրեմյեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանն իր առաջին գոլն է խփել Սլովակիայի Սուպերլիգայում։
Ավարտվեց Հայաստանի գերլարված եւ հետաքրքիր առաջնության աշնանային հատվածը։ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը։
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունները։ Առաջադրվել է չորս թեկնածու։
Վերջում էլ զվարճալի տեսաշար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի
14:24 , 8 հոկտեմբերի
12:07 , 8 հոկտեմբերի
09:27 , 8 հոկտեմբերի
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի