09:09 6 դեկտեմբերի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 56-րդ թողարկումը նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։
Ներկայացնում ենք հետաքրքիր #CornerChallenge Երեւանի «Ալաշկերտի» բրազիլացի ֆուտբոլիստներ Գուստավո Մարմենտինիի եւ Տիագո Գալվաոյի մասնակցությամբ։ Մրցաշրջանի առաջին կեսում նրանք միասին հավաքել են 21 միավոր «գոլ+փոխանցում» համակարգով։
Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփց «Ռոմայում»՝ գրավելով «Վերոնայի» դարպասը։ Հայ ֆուտբոլիստը խփեց 200-րդ գոլը կարիերայում։
Սարգիս Ադամյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի հերթական տուրի հանդիպմանը։ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է ռուսական Պրեմյեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանն իր առաջին գոլն է խփել Սլովակիայի Սուպերլիգայում։
Ավարտվեց Հայաստանի գերլարված եւ հետաքրքիր առաջնության աշնանային հատվածը։ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը։
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունները։ Առաջադրվել է չորս թեկնածու։
Վերջում էլ զվարճալի տեսաշար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.