Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում մրցեց «Նանտի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
ՊՍԺ-ի կազմից 52-րդ րոպեին դի Մարիայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: 85-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարը 11 մետրանոցից կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
ՊՍԺ-ն այժմ ունի 36 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նանտը» 23 միավորով 9-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր
ՊՍԺ - «Նանտ»՝ 2:0
Կիլիան Մբապե, 52, Նեյմար, 85 (11մ.)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում