02:00 5 դեկտեմբերի, 2019Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում մրցեց «Նանտի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
ՊՍԺ-ի կազմից 52-րդ րոպեին դի Մարիայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: 85-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարը 11 մետրանոցից կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
ՊՍԺ-ն այժմ ունի 36 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նանտը» 23 միավորով 9-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր
ՊՍԺ - «Նանտ»՝ 2:0
Կիլիան Մբապե, 52, Նեյմար, 85 (11մ.)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.