09:09  ,  3 դեկտեմբերի, 2019

Կոուտինյոն չի ցանկանում հեռանալ «Բավարիայից»

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձակալությամբ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա», տեղեկացնում է Marca-ն:

27-ամյա կիսապաշտպանը երջանիկ է զգում իրեն «Բավարիայում» և կխնդրի մյունխենյան ակումբի ղեկավարությանը ձեռք բերել իր տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Բավարիան» 2020 թվականի ամռանը հնարավորություն ունի 120 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում