13:20  ,  2 դեկտեմբերի, 2019

Marca․ Լիոնել Մեսին կստանա «Ոսկե գնդակը»

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը կստանա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, հայտնում է իսպանական Marca-ն։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Փարիզում։

Մրցանակին հավակնում են նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի հարձակող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Մեսին ու Ռոնալդուն 5-ական անգամ արժանացել են «Ոսկե գնդակին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում