18:29  ,  1 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» չկարողացավ հաղթել տանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Սասուոլոյի» հետ։ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Չեմպիոններին պարտությունից փրկեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

«Յուվենտուսը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Միլանի «Ինտերը» հետ է 2 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 2:2 (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 20, Կրիշտիանու Ռոնալդու, 67, 11մ - Ժերեմի Բոգա, 23, Ֆրանչեսկո Կապուտո, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում