22:42  ,  26 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն մերժում է ստացել Էրիկսենից

Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հերթական անգամ հրաժարվել է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ, հայտնում է The Sun-ը:

«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձել է անձամբ համոզել Էրիկսենին համաձայնության գալ «Տոտենհեմի» ղեկավարության հետ, սակայն մերժում է ստացել դանիացի կիսապաշտպանից:

Նշվում է, որ Էրիկսենը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English