00:41  ,  26 նոյեմբերի, 2019

Ռոնալդու. Վերադառնում եմ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոր հրապարակում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Վերադառնում եմ»,- գրել է Ռոնալդուն՝ կից տեղադրելով նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մարզումից լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ծնկի շրջանում ունեցած ցավերի պատճառով չէր մասնակցել Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղին:

«Յուվենտուսն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: Թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում տնային խաղում ուժերը կչափի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում