21:09  ,  24 նոյեմբերի, 2019

Իլշատ Ֆայզուլինը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը հեռացել է պաշտոնից ընտանեկան խնդիրների պատճառով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը 46-ամյա մասնագետը ստանձնել էր 2018թ․ օգոստոսին։ Ակումբը նրա գլխավորությամբ 2018-2019 թվականների Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը, նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլերի ուղեգրեր։

Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին՝ կատարած աշխատանքի համար։

Սպասվում է, որ «Ուրարտուն» կգլխավորի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով