17:37  ,  22 նոյեմբերի, 2019

Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության (աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) քառորդ եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը մրցում է սերբերի հետ։ Մենախաղի երկրորդ մրցախաղում Կարեն Խաչանովը մրցեց Նովակ Ջոկովիչի հետ եւ պարտություն կրեց 1 ժամ 14  րոպեում՝ 3։6, 3։6։

Դիմակայության հաշիվը հավասար է՝ 1։1։ Առաջին մրցախաղում Անդրեյ Ռուբլյովը 6։1, 6։2 հաշվով հաղթել էր Ֆիլիպ Կրայնովիչին։

Կիսաեզրափակիչի ուղեգրի հարցը կվճռվի զուգախաղի Կարեն Խաչանով / Անդրեյ Ռուբլյով – Յանկո Տիպսարեւից / Վիկտոր Տրոիցկի դիմակայությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով