15:12  +04,  21 նոյեմբերի, 2019

Golden Boy․ Հավակնորդների եզրափակիչ եռյակը

Հայտնի է իտալական Tuttosport-ի Golden Boy մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը։ Մրցանակը նախատեսված է մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների համար։

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։

Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 27-ին Հռոմում։

Այս մրցանակի նախորդ դափնեկիրն է հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը, որը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ