12:17  ,  20 նոյեմբերի, 2019

Լինեկեր. «Տոտենհեմը» չի կարող արժանի փոխարինող գտնել Պոչետինոյին

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը խոսել է Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին:

«Մաուրիսիո Պոչետինոն հեռացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Պոչետինոն օգնեց «Տոտենհեմին» անհավանական արդյունքներ գրանցել: 

Հաջողություն եմ մաղթում «Տոտենհեմի» ղեկավարությանը Պոչետինոյին արժանի փոխարինող գտնելու հարցում: Իհարկե, դա անհնար է»,- գրել է Լինեկերը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Տոտենհեմն» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում