21:10  ,  15 նոյեմբերի, 2019

Դեշամ․ Գրիզմանն «Աթլետիկոյում» ավելի լավ վիճակում էր

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին։

«Գրիզմանի վիճակը «Բարսելոնայում» աղետալի չէ, բայց նա ակումբում քիչ ազդեցություն ունի, քան հավաքականում։

Գրիզմանն «Աթլետիկոյում» ավելի լավ վիճակում էր, բայց նա գիտի, որ ես նրան շատ եմ վստահում»,- Դիդյե Դեշամի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովել է եզրափակիչ փուլի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում