11:42  +04,  14 նոյեմբերի, 2019

«Չելսիի» հարձակվողը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Միլանի «Ինտեր»:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Ինտերը» Ժիրուի տեղափոխության դիմաց «Չելսիին» կառաջարկի 6-7 միլիոն եվրո:

33-ամյա Ժիրուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Ավելի վաղ Ժիրուն հայտարարել էր, որ բավարար խաղաժամանակ չստանալու դեպքում կդիտարկի լոնդոնյան ակումբից հեռանալու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ