16:43  ,  11 նոյեմբերի, 2019

Բունդեսլիգա․ Ֆուտբոլիստը հրել եւ գցել է մրցակից թիմի գլխավոր մարզիչին (ֆոտո)

Սկանդալային միջադեպ է գրանցվել Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի «Ֆրայբուրգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» խաղում։

Հյուրերի պաշտպան Դավիդ Աբրահամն ավելացված ժամանակում հրել եւ գցել է «Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Շտրայխին։

Աբրահամը փորձել է ինչքան հնարավոր է արագ հասնել եզրից դուրս եկած գնդակի հետեւից։ Ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել։

«Ֆրայբուրգը» հաղթել է նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում