11:25  ,  10 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղում նոյեմբերի 10-ին կմրցեն չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ փոխչեմպիոն «Լիվերպուլը»։

Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմերի հնարավորությունները՝ չնչին առավելություն տալով դաշտի տերերին։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 2․60 է, հյուրերինը՝ 2․70։ Ոչ ոքի արդյունքի հավանականությունը ստացել է 3․40 գործակից։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Լիվերպուլը» տանը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղացել է 0։0 հաշվով, երկրորդ շրջանում պարտվել է 1։2 հաշվով։

Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնության 11 տուրից հետո «Լիվերպուլը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» հետ է 6 միավոր եւ երկրորդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

 «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20։30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով