01:59  ,  7 նոյեմբերի, 2019

«Ռեալը» 6 գոլ խփեց «Գալաթասարային», «Մանչեսթեր Սիթին» չհաղթեց «Ատալանտային». Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց թուրքական «Գալաթասարայի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 6:0 հաշվով:

«Ռեալի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, դուբլի հեղինակ՝ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Աչքի ընկավ նաև թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:

A խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով առավելության հասավ բելգիական «Բրյուգեի» նկատմամբ և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Հաղթական գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

B խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» Սոն Հին Մինի դուբլի,Ջովանի Լո Չելսոյի և Կրիստիան Էրիկսենի գոլերի շնորհիվ 4:0 հաշվով հաղթեց «Ցրվենա Զվեզդային»:

C խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթանակ տանել իտալական «Ատալանտայի» հետ արտագնա խաղում: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

D խմբում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»: Գերմանական թիմի կազմից աչքի ընկավ Կևին Ֆոլանդը, իսկ «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմաս Պարտին դարձավ ինքնագոլի հեղինակ: Իսպանական թիմի միակ գոլը հանդիպման ավելացված ժամանակում խփեց Ալվարո Մորատան:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

A խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 6:0 (տեսանյութ)

Ռոդրիգո, 4, 7, 90, Սերխիո Ռամոս, 14 (11մ.), Քարիմ Բենզեմա, 45, 81

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բրյուգե» (Բելգիա)` 1:0 (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 22

B խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 0:4 (տեսանյութ)

Ջովանի Լո Չելսո, 34, Սոն Հին Մին, 57, 61, Կրիստիան Էրիկսեն, 85

C խումբ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 3:3 (տեսանյութ)

Բրունո Պետկովիչ, 25, Լուկա Իվանուշեց, 83, Արիան Ադեմի, 89 - Ալան Պատրիկ, 13, Ժունիոր Մորաես, 90+3, Տետե, 90+8 (11մ.)

«Ատալանտա» (Իտալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 1:1 (տեսանյութ)

Մարիո Պասալիկ, 49 - Ռահեմ Ստերլինգ, 7

D խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)` 2:1 (տեսանյութ)

Տոմաս Պարտի, 41 (ինքնագոլ), Կևին Ֆոլանդ, 55 - Ալվարո Մորատա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում