00:39  ,  7 նոյեմբերի, 2019

Սուլշեր. Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը ձեռքբերումներ չունենա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի բացառել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մանչեսթերյան ակումբը կարող է ֆուտբոլիստներ ձեռք չբերել:

«Ակումբի ղեկավարության հետ պետք է քննարկում ունենանք և որոշենք, թե ինչ աշխատանք է ակումբը կատարելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հնարավոր է՝ ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք չբերենք: Մենք ցանկանում ենք մեծ ծավալի աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում ամռանը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմը հզորացնել 6 ֆուտբոլիստով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում