Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տնային խաղում ուժերը չափեց չեխական «Սլավիայի» հետ:
Իսպանացի պաշտպանը «Սլավիայի» հետ խաղում երրորդ դեղին քարտը ստացավ մրցաշարի խմբային փուլում և բաց կթողնի 5-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ տնային հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Սլավիա» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Տեղեկացնենք, որ «Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում