Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն գերմանացի Միխայիլ Շումախերը դարձել է բելգիական Սպա քաղաքի պատվավոր քաղաքացի։
Սպայի քաղաքապետ Ժոզեֆ Ուսան հայտարարել է, որ ավտոարշավորդը նպաստել է քաղաքի փողոցներով անցնող մրցուղու միջազգային ճանաչմանը եւ հենց Բելգիայում է տոնել իր առաջին հաղթանակը Ֆորմուլա-1-ում։
43-ամյա Շումախերը սեպտեմբերի 2-ին կդառնա առաջին ավտոարշավորդը, ում կհաջողվի հատել 300 մրցավազքի սահմանագիծը, հաղորդում է totalf1.com-ը։
Նշենք, որ 2008-ին Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցացիան Շումախերին ընտրել էր որպես ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Շվեյցարիայի դեսպան։ Դեսպանների թվում էին նաեւ ֆուտբոլիստ Ստեֆան Շապիուզան, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի