20:54 31 օգոստոսի, 2012Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն գերմանացի Միխայիլ Շումախերը դարձել է բելգիական Սպա քաղաքի պատվավոր քաղաքացի։
Սպայի քաղաքապետ Ժոզեֆ Ուսան հայտարարել է, որ ավտոարշավորդը նպաստել է քաղաքի փողոցներով անցնող մրցուղու միջազգային ճանաչմանը եւ հենց Բելգիայում է տոնել իր առաջին հաղթանակը Ֆորմուլա-1-ում։
43-ամյա Շումախերը սեպտեմբերի 2-ին կդառնա առաջին ավտոարշավորդը, ում կհաջողվի հատել 300 մրցավազքի սահմանագիծը, հաղորդում է totalf1.com-ը։
Նշենք, որ 2008-ին Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցացիան Շումախերին ընտրել էր որպես ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Շվեյցարիայի դեսպան։ Դեսպանների թվում էին նաեւ ֆուտբոլիստ Ստեֆան Շապիուզան, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.