16:49  ,  3 նոյեմբերի, 2019

Հայաստանի գավաթ․ «Ալաշկերտը» դուրս թողեց «Տորպեդոյին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տիտղոսը պաշտպանող Երեւանի «Ալաշկերտը» 1/8 եզրափակիչում մրցեց Երեւանի «Տորպեդոյի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է թողել «Վեստ Արմենիային»՝ 5։0,  «Ուրարտուն»՝  «Փյունիկին» (0։0, 11մ՝ 5։3), «Սեւանը»՝ «Երեւանին»՝ 2:0, «Գանձասար-Կապանը»՝ Գյումրիի «Շիրակին» (1։0), «Վանը» հաղթահարել է Երեւանի «Լոկոմոտիվի» արգելքը՝ 1։0։ Քառորդ եզրափակիչում է նաեւ «Լոռին», որի մրցակից «Դիլիջանը» հրաժարվել էր մասնակցությունից։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Տորպեդո Երեւան» - «Ալաշկերտ»՝ 1։3 (տեսանյութ)

Միրոսլավ Դեդա, 49 - Դավիթ Ղանդիլյան, 22, Էդուարդ Ավագյան, 65, Տիագու Գալվաո, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English