20:25  ,  2 նոյեմբերի, 2019

«Բավարիայի» անսպասելի պարտությունը՝ 1։5, «Բորուսիաների» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Ֆրանկֆուրտում հյուրընկալվեց «Այնտրախտին» եւ պարտություն կրեց 1։5 հաշվով։ Արդեն 9-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց հյուրերի գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգը։ «Այնտրախտը» կարողացավ թվային առավելությունը վերածել խոշոր հաշվով հաղթանակի եւ 17 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։ «Բավարիան» 18 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի «ՌԲ Լայպցիգը», որը 8։0 հաշվով հաղթեց «Մայնցին» եւ գոլերի տարբերությամբ գերազանցում է «Բավարիային»։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը Լեւերկուզենում 2։1 հաշվով պարտության մատնեց «Բայերին» եւ վաստակել է 22 միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» տանը 3։0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» եւ 19 միավորով երկրորդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Այնտրախտ Ֆ» - «Բավարիա»՝ 5։1 (տեսանյութ)

Ֆիլիպ Կոստիչ, 25, Ջիբրիլ Սոու, 33, Դավիդ Աբրահամ, 49, Մարտին Հինտերեգեր, 61, Գոնսալո Պասիենսա, 85 - Ռոբերտ Լեւանդովսկի, 37

Հեռացում՝ Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), 9

«Բայեր» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1։2 (տեսանյութ)

Քեւին Ֆոլանդ, 25 - Օսկար Վենդտ, 18, Մարկու Տյուրամ, 42

Հեռացում՝ Լեոն Բեյլի («Բայեր»), 90+6

«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։0 (տեսանյութ)

Տորգան Ազար, 52, Ռաֆայել Գերեյրու, 58, Մարիո Գյոտցե, 88, 11մ

«Լայպցիգ» - «Մայնց»՝ 8։0

Մարսել Զաբիտցեր, 5, Տիմո Վերներ, 30, 48, 87, Կրիստոֆեր Նկունկու, 35, Մարցել Հալստենբերգ, 38, Յուսուֆ Պոուլսեն, 44, Նորդի Մուկիելե, 50

«Վերդեր» - «Ֆրայբուրգ»՝ 2։2

Միլոտ Ռաշիցա, 9, Թեոդոր Գեբրեսելասի, 59 - Նիլս Պետերսեն, 28, 90+3

Հեռացում՝ Յանիկ Հաբերեր («Ֆրայբուրգ») 87, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում