18:21  ,  2 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Բորնմութը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

45-րդ րոպեին անհատական տեխնիկայով եւ գոլով աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Ջոշուա Քինգը։

«Բորնմութը» 16 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր եւ 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորնմութ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։0 (տեսանյութ)

Ջոշուա Քինգ, 45

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 19:00 (Երևանի ժամանակ)

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 19:00

 «Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 19:00

 «Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով