12:55  ,  30 հոկտեմբերի, 2019

Մեսին գերազանցեց Ռոնալդուին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ակումբային մակարդակում խփած գոլերի քանակով։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Վալյադոլիդին» խփած երկու գոլերի շնորհիվ Մեսին գոլերի քանակը ակումբում հասցրեց 608-ի։ Այդ ցուցանիշին նա հասել է 695 խաղում։ Ռոնալդուն 813 խաղում խփել է 606 գոլ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Վալյադոլիդին» հաղթել է 5։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում