11:43  ,  26 հոկտեմբերի, 2019

Սարի. Նույնիսկ Ռոնալդուին է հանգիստ հարկավոր

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնել է, թե ինչու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Լեչեի» հետ հանդիպման հայտացուցակում:

«Որոշում ընդունելուց առաջ խորհրդակցել եմ Ռոնալդուի հետ: Նույնիսկ նրան է հանգիստ հարկավոր: Որևէ խմդիր չկա, պարզապես ցանկանում ենք, որպեսզի Ռոնալդուն հանգստանա»,- Սարիի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Լեչե» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English