20:47  ,  24 հոկտեմբերի, 2019

Լիանա Գյուրջյանը՝ Մ20 Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների առաջնությունում 81 կգ քաշային կարգում 17-ամյա Լիանա Գյուրջյանը չեմպիոն է հռչակվել:

Պոկում վարժությունում Գյուրջյանը բարձրացրել է 95 կգ, իսկ հրում վարժությունում՝ գրանցել 120 կգ արդյունք:

Հիշեցնենք, որ ապրիլին Բաթումիում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում Լիանա Գյուրջյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ հրում վարժությունում: Երկամարտի 217 կգ արդյունքով Գյուրջյանը զբաղեցրել էր 4-րդ տեղը։

Տղամարդկանց Մ20 առաջնությունում հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: 

Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրանցեց 340 կգ արդյունք (150+190):

81 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտում չորրորդն էր՝ 335 կգ արդյունքով: Հայ ծանրորդը պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում