00:04  ,  24 հոկտեմբերի, 2019

Մեսին ռեկորդի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել է չեխական «Սլավիային»:

Հանդիպման արդեն երրորդ րոպեին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին դարձավ գոլի հեղինակ: Արգենտինացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ: Նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ հաջողվել է գրանցել միայն Մեսիին:

Մեսին կրկնել է նաև «Ռեալի» նախկին հարձակվողներ Ռաուլի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները՝ Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դառնալով 33 տարբեր թիմերի դեմ խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English