00:04 24 հոկտեմբերի, 2019Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել է չեխական «Սլավիային»:
Հանդիպման արդեն երրորդ րոպեին «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին դարձավ գոլի հեղինակ: Արգենտինացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ: Նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ հաջողվել է գրանցել միայն Մեսիին:
Մեսին կրկնել է նաև «Ռեալի» նախկին հարձակվողներ Ռաուլի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները՝ Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դառնալով 33 տարբեր թիմերի դեմ խաղերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.