18:47  +04,  22 հոկտեմբերի, 2019

Էվրա. «Արսենալը» մանկական ակումբ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, ակումբի մարզչական շտաբի անդամ Պատրիս Էվրան անդրադարձել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Շեֆիլդ» - «Արսենալ» հանդիպման արդյունքին:

«Ես ժամանակին ասել եմ, որ «Արսենալը» մանկական ակումբ է, նույնը կրկնում եմ նաև հիմա: Չեմ ցանկանում վիրավորել այդ ակումբի խաղացողներին, սակայն «Արսենալը» հաղթող թիմ չէ:

Երբ վան Պերսին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», ես ողջունեցի նրան և ասեցի, որ նա իսկական տղամարդկանց ակումբ է տեղափոխվել»,- Mirror-ի հաղորդմամբ՝ ասել է Էվրան:

Հիշեցնենք, որ «Արսենալն» արտագնա խաղում նվազագույն՝ 0:1 հաշվով պարտություն կրեց «Շեֆիլդից և այժմ 15 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ