00:52  +04,  20 հոկտեմբերի, 2019

«Ռեալը» պարտվեց Լա Լիգայի նորեկին. «Բարսելոնան»՝ առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց այս մրցաշրջանում Լա Լիգա վերադարձած «Մալյորկայի» հետ: Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անակնկալ պարտություն կրեց:

«Մալյորկայի» հաղթական գոլը խաղի 7-րդ րոպեին խփեց Կոտ դ՛Իվուարը ներկայացնող հարձակվող Ժունիոր Լագոն:

«Ռեալն» այժմ 18 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը կատալոնական «Բարսելոնան» է՝ 19 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մալյորկա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0

Ժունիոր Լագո, 7

Հեռացում

«Ռեալ Մադրիդ». Ալվարո Օդրիոսոլա, 74 (երկրորդ դեղին քարտ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ