21:57  ,  17 հոկտեմբերի, 2019

Մեսի. Զգում եմ, որ այն մարզավիճակում չեմ, ինչ 25 տարեկանում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր ստացած վնասվածքների մասին:

«Վնասվածքները շատ խանգարեցին ինձ այս մրցաշրջանում: Զգում եմ, որ այն մարզավիճակում չեմ, ինչ 25 տարեկանում:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել և մրցանակներ նվաճել «Բարսելոնայի» կազմում»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է 32-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսին 2 վնասվածք ստացավ և խաղադաշտից բացակայեց շուրջ 2 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում