Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն իր կարծիքն է հայտնել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը Մեսին է: Ես մրցել եմ «Բարսելոնայի» հետ և կարող եմ ասել, որ Մեսին ամենաբարդ մրցակիցն է, որի դեմ ես խաղացել եմ:
Ռոնալդուն ևս հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն Մեսիի խաղաոճն ինձ ավելի հոգեհարազատ է»,- 21-ամյա ֆուտբոլիստը խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում