Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կընդունի առաջատար «Լիվերպուլին»:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը վստահ է, որ «Լիվերպուլի» հետ հանդիպումը վճռորոշ կլինի իր համար: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի, ապա Սուլշերը պատրաստ կլինի թողնել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 9 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է: «Լիվերպուլը» 8-րդ տուրից հետո 24 հնարավորից ունի 24 միավոր:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում