15:03  ,  7 հոկտեմբերի, 2019

Ռոնալդուն ու Բոնուչին համբուրել են Դիբալային

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Միլանի «Ինտերին» 2։1 հաշվով հաղթանակից հետո Թուրինի «Յուվենտուսի» խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լեոնարդո Բոնուչին համբուրել են իրենց թիմակից Պաուլո Դիբալային, որն այդ պահին պատասխանել է լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Միլանում հաղթել է Դիբալայի եւ Գոնսալո Իգուաինի գոլերի շնորհիվ։ Թուրինյան թիմը 19 միավորով առաջին տեղում է, «Ինտերը» հետ է 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English