00:45  ,  7 հոկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» Միլանում հաղթեց «Ինտերին»

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերն» ընդունեց  չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Թուրինի «Յուվենտուսին», որն էլ առավելության հասավ 2։1 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ 18-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց «Յուվենտուսի» դարպասին եւ հաշվի հավասարությունը վերականգնեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 80-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը խփեց չեմպիոնների հաղթական գոլը։

«Յուվենտուսը» 19 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Ինտերը» հետ է 1 միավոր։ Երրորդ տեղում ընթացող «Ատալանտան» ունի 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 18, 11մ - Պաուլո Դիբալա, 4, Գոնսալո Իգուաին, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով