22:15  ,  5 հոկտեմբերի, 2019

Կոնտե. Ֆուտբոլը սպորտ է, ոչ թե պատերազմ

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպման մասին:

«Ֆուտբոլը սպորտ է, ոչ թե պատերազմ: «Ինտերի» և «Յուվենտուսի» հանդիպումն Իտալիայի առաջնության հերթական հանդիպումներից մեկն է, և պետք չէ այստեղ այլ բան տեսնել:

Իրար հետ կմրցեն Իտալիայի ուժեղագույն թիմերը: Այս հանդիպմանը բոլորն են սպասում, և ես վստահ եմ, որ այն կարդարացնի երկրպագուների սպասելիքները»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Նշենք, որ «Ինտեր» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով