10:20  ,  3 հոկտեմբերի, 2019

Լաուտարո Մարտինեսը՝ «Բարսելոնայի» խաղադաշտում գոլ խփած «Ինտերի» առաջին ֆուտբոլիստը 1970-ից հետո

Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է «Բարսելոնային» «Կամպ Նոու» ստադիոնում գոլ խփած «Ինտերի» առաջին ֆուտբոլիստը 1970-ից հետո։ Այն ժամանակ աչքի է ընկել Մարիո Բերտինին։

22-ամյա Մարտինեսը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման հաշիվը բացել է 119-րդ վայրկյանին։

Սա նաեւ «Բարսելոնայի» ամենարագ բաց թողած գոլն է Չեմպիոնների լիգայում 2011 թվականից հետո։ Այն ժամանակ «Միլանի» բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն կատալոնական թիմի դարպասը գրավել է խաղի 24-րդ վայրկյանին։

Հիշեցնենք, որ «Ինտերը» Մարտինեսի խփած գոլից հետո չի կարողացել պահել հաղթական հաշիվը եւ պարտվել է 1։2 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում