21:20  ,  28 սեպտեմբերի, 2019

Երրորդ խաղում անընդմեջ ՊՍԺ-ն հաղթեց Նեյմարի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Բորդոյի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մրցակցին պարտության մատնեց նվազագույն հաշվով։ Երրորդ խաղում անընդմեջ փարիզյան թիմը հաղթանակ տարավ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի գոլի շնորհիվ։

Վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը երկրորդ խաղակեսում դուրս եկավ փոխարինման եւ կատարեց գոլային փոխանցումը Նեյմարին։

ՊՍԺ-ն 6 հաղթանակից եւ 2 պարտությունից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Նանտի» նկատմամբ։

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորդո» - ՊՍԺ՝ 0։1 (տեսանյութ)

Նեյմար, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով