21:20 28 սեպտեմբերի, 2019Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Բորդոյի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մրցակցին պարտության մատնեց նվազագույն հաշվով։ Երրորդ խաղում անընդմեջ փարիզյան թիմը հաղթանակ տարավ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի գոլի շնորհիվ։
Վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը երկրորդ խաղակեսում դուրս եկավ փոխարինման եւ կատարեց գոլային փոխանցումը Նեյմարին։
ՊՍԺ-ն 6 հաղթանակից եւ 2 պարտությունից հետո 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Նանտի» նկատմամբ։
Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բորդո» - ՊՍԺ՝ 0։1 (տեսանյութ)
Նեյմար, 70
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.