Անգլիայի առաջնության 7-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Շեֆիլդ Յունայթեդին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը մեծ դժվարությամբ կարողացավ հերթական 3 միավորը վաստակել:
«Լիվերպուլի» միակ գոլը խաղի 70-րդ րոպեին խփեց հոլանդացի կիսապաշտպան Ջորջինյո Վիյնալդումը:
«Լիվերպուլը» 21 հնարավորից վաստակել է 21 միավոր և կշարունակի գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Շեֆիլդ Յունայթեդը» 8 միավորով 10-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:1
Ջորջինյո Վիյնալդում, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում