10:17  ,  28 սեպտեմբերի, 2019

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ». Բուքմեյքերների կանխատեսումը

Սեպտեմբերի 28-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կմրցեն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատար 2 թիմերը՝ «Աթլետիկոն» և «Ռեալը»: 

Բուքմեյքերներն առավելություն տալիս են Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.40 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.30 գործակիցը, իսկ «Ռեալի» հաղթելու հնարավորությունը գնահատվել է 3.00 գործակցով:

Տեղեկացնենք, որ «Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Խաղային օրվա մյուս հանդիպումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում